Այսօր: Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2018թ.
Հնաբերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՀՆԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.12.21 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

Հարգելի հայրենակիցներ ուրախ եմ Ձեզ ողջունել Հնաբերդի գյուղապետարանի պաշտոնական ինտերնետային էջում: Այստեղ մենք կլուսաբանենք գյուղապետարանի աշխատակազմի, մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան, գրադարանի նրանցում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները: Մեր կայք էջում Դուք հաճախ կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխանները: Մեր կայքը ավելի բովանդակալից դարձնելու համար կընդունենք և կուսումնասիրենք Ձեր առաջարկությունները: Հուսով եմ, կայքն իր բովանդակությամբ և բազմաթիվ հնարավորություններով Ձեզ համար կդառնա տեղեկության լավագույն աղբյուր:

Հարգանքներով Հնաբերդ համայնքի ղեկավար՝  Գոռ Սամվելի Հունանյան 

05.10.17 ՀՆԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ ուսուցիչ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և կորով: Դուք`ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրում եք երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին: Դուք եք, որ ամեն օրյա տքնաջան աշխատանքով նվիրվում եք մատաղ սերնդի դաստիարակության գործին` երեխաներին տալով հայեցի կրթություն, նրանց մեջ սերմանելով սեր դեպի կրթությունը, ընտանիքը, հայրենիքը: Անձնվիրաբար կրթում եք մեր ազգին և պետությանն արժանի, ազգային ու համամարդկային արժեքներին քաջածանոթ ու դրանցով առաջնորդվող զավակներ եք մեծացնում: Տարվա մեջ ուսուցչի օրը մի յուրօրինակ առիթ է երախտագիտության ու շնորհակալության խոսքեր հայտնելու ուսուցիչներին, ... Մանրամասն
20.09.17 ՀՆԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Անկախություն, սա այն էր ինչի մասին դարերով երազում էր հայ ազգը, սա այն էր ինչի մասին փափագում էին մեր պապերը: Այսօր մենք ունենք այդ անկախությունը: Շնորհավորելով Հայ ազգին սեպտեմբերի 21-ի՝ անկախության տարեդարձի կապակցությամբ, ցանկանում եմ հայ ազգին խաղաղություն, բարեկեցություն: Ցանկանում եմ ամեն հայի դեմքին տեսնել ժպիտ, այլ ոչ թե հոգս, ուզում եմ ամեն մի հայի աչքերը խնդան, այլ ոչ թե լինեն վշտով լեցուն: Եվ երազում եմ հային տեսնել որպես ծաղկող, սերունդ տվող ազգ: Ու թո՛ղ Հայաստան աշխարհում այնքան բալիկ լինի, որ նրանց խինդ ու ծիծաղը թնդա Հայոց քաղաքներում, դաշտերում, լեռներում ու թո՛ղ հասնի այն խաղաղ ու կապույտ երկնքին, հասնի տիեզերքին: Եվ թո՛ղ բոլորն իմանան, որ Հայաստանը ու հայը ... Մանրամասն
01.09.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի, նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ,  որ  գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի  ուսումնառության բոլոր տարիներին: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մեր հրաշալի  երիտասարդներին, ովքեր ուսանողական տարիներին ձեռք բերած հարուստ   ... Մանրամասն
31.08.17 ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Հնաբերդ համայնքի մսուր-մանկապարտեզը այս տարի  օգոստոսի 31-ին նոր էջ բացեց 21 փոքրիկների համար դեպի դպրոց:Իրենց մանկության գունագեղ հեքիաթը թողնելով մանկապարտեզի պատերի ներսում նրանք հրաժեշտ տվեցին մանկապարտեզին:Օրը լի էր հուզմունքով թե՛ ծնողների և թե՛ դաստիարակների համար, ովքեր թախծոտ աչքերով նայում էին փոքրիկներին, որ ուրախ զվարթ երգում ու պարում էին գեղեցիկ զարդարված սենյակում:

Հրաժեշտ տվող փոքրիկներին իր շնորհավորական ուղերձում համայնքի ղեկավարը մաղթում էր ուրախ մանկություն և անամպ երկինք, վստահեցնելով, որ դպրոցական տարիները ևս իրենց գունագեղ հիշողությունները կթողնեն մանկության հիշողություններում: 

 

 

24.08.17 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի աշնանացան ցանքերի  համար տնտեսավարողները աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմեր կարող են ձեռք բերել հանրապետությունում սերմարտադրությամբ զբաղվող նշված մասնագիտացված տնտեսություններից:  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինոյի փող 1, հեռ.` 094 77 55 43, Ա. Ղուկասյան) և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում (ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, սելեկցիոն կայան 3113, հեռ.` 0312 6 62 39, 091 40 90 58, Ռ. Կարախանյան) առկա է աշնանացան ցորենի «Բեզոստայա 1», «Մակար», ... Մանրամասն
22.08.17 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի բնակիչներ Հանրապետության վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել ստեղծել նոր սպանդանոցներ՝ ապահովելու համար կառավարության ծրագրով սահմանված՝ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու առաջնահերթությունը: Ձեզ ենք ներկայացնում՝ Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի ամփոփ նկարագիրը: Խնդրում ենք շահագրգիռ անձանց՝ ովքեր ցանկանում են հիմնել տիպային սպանդանոցներ, տրամադրել կից ներկայացված տեղեկատվությունը և ՓՄՁ ԶԱԿ Արագածոտնի մ/ճ-ի կոնտակտային տվյալները հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, 0301,Բաղրամյան 24 հեռախոս/ֆաքս` (374 252) 2-51-94 բջջ.098311009 էլ. փոստ`  aragatsotn@smednc.am Հարգանքներով՝ ... Մանրամասն
21.08.17 ՀՆԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՏԵՐՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Հնաբերդ համայնքում քամիներից վնասված փողոցային լուսավորության ցանցը 2017 թվականի օգոստոսի 18-20-ը  վերանորոգվել է, և ներկայումս այն ամբողջությամբ գտնվում է գերազանց վիճակում:Փոխվել են մի շարք վնասված էլեկտրալարեր, լամպեր և լուսատուներ:

 

11.08.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Անկեղծ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ շինարարի մասնագիտական տոնի օրվա կապակցությամբ: Հայ շինարարները Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրերից սկսած ձեռնամուխ լինելով պատերազմի պատճառած ավերածությունների վերացմանը և խաղաղ կյանքի համար պատշաճ ու հարմարավետ պայմանների ստեղծմանը, հաղթահարեցին բազում դժվարություններ, ընդունեցին մարտահրավերներ ու պատվով դուրս եկան այդ փորձություններից:  Այսօր թե մեր երկրի բնակիչների, թե արտերկրից ժամանող հյուրերի աչքն են շոյում նախագծային յուրօրինակ, թարմ լուծումներով աչքի ընկնող հասարակական, առողջապահական, կրթական ու մշակութային օբյեկտները, ինչպես նաև բազմաթիվ առանձնատներն ու բազմահարկ բնակելի շենքերը:  Առանձնահատուկ գնահատանքի են արժանի նաև ճանապարհաշինարարները: ... Մանրամասն
17.07.17 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
Արագածոտնի մարզի Հնաբերդ համայնքի ղեկավար Գոռ Հունանյանը իր շնորհավորական ուղերձն է հայտնում Վարդավառի տոնի կապակցությամբ, մաղթելով իր հայրենակիցներին արևոտ և ջերմեռանդ օր:           Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը ... Մանրամասն
03.07.17 ՀՈՒԼԻՍԻ 5-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ
ՀՀ Սահմանադրության ընդունումը տեղի է ունեցել 1995թ. հուլիսի 5-ին: Այն պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։ ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։ Ըստ ... Մանրամասն
01.06.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի երեխաներ և հարգելի ծնողներ. Սրտանց շնորհավորում եմ ամենավառ տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Երեխաներն են հասարակության վաղվա օրը կրողները, և մեր` պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ և երջանիկ մանկությունը: Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև ծնողներին, որոնց ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը: Տոնը նաև պարտավորեցնող է, քանզի բոլորիս է արժանի հերթափոխ ապահովելու պատասխանատվությունը: Կրկին շնորհավորելով արևաշող այս տոնի առթիվ` ցանկանում եմ բոլոր երեխաներին լիարժեք ու երջանիկ մանկություն, ծնողների անսահման սեր ու գուրգուրանք, ... Մանրամասն
26.05.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2016-2017թթ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից օրվա՝վերջին զանգի կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք ու պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ դժվարությունների նաև բազում կյանքերի գնով: Այս օրը ձեզ համար բացում է նոր էջ, որտեղ դուք պետք է թողնեք Ձեր ձեռագիրը, և ես կցանկանամ, որ այն լինի գեղեցիկ և անսխալ:Ցանկանում եմ, որ դուք ձեռք բերեք նորանոր գիտելիքներ, հասնեք նոր բարձրունքների,նոր ... Մանրամասն
26.05.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ: 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որի սկիզբը դարձավ 1918թ. մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը: Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, իր միասնությամբ և երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու ժողովրդի համար և ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին: Ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որին հաջորդեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը և պետականության այդ հենքի ... Մանրամասն
19.05.17 ՀՆԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՎԱԿԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Հնաբերդ համայնքում կատարվել է ներհամայնքային ջրահեռացման վակերի տեղադրում, որը մեծ նշանակություն ունի ճանապարհների խնամքը  հետագայում ապահովելու համար:Մեծ նշանակություն կունենա նաև ճանփեզրերը աղբագոյացումներից ապահովելու և մաքուր պահելու համար:

12.05.17 ՀՆԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հնաբերդ համայնքում ցուրտ ձմռան պատճառով վթարային վիճակում էր գտնվում համայնքի խմելու ջրի ջրագիծը:Համայնքապետարանի և համայնքի բնակչության միահամուռ ուժերով վերանորոգվել է խմելու ջրի ներքին ցանցի որոշակի հատվածներ, վերափոխվել են մեծ քանակությամբ ջրատար խողովակներ, որոնք առաջացնում էին սանիտարական խնդիրներ:Աշխատանքները ունեն շարունակական բնույթ:

10.05.17 ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐ
Արդեն 25 տարի մայիսի 9- ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը , այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը: 25 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9- ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր : Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է  1992 թ . մայիսի 8-9- ին : Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8- ... Մանրամասն
06.05.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ամեն տարի մայիսի 9-ին մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները: Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար մենք պետք է ճիշտ գնահատենք և այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչև Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի:

 

05.05.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ՝ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԱՌԹԻՎ
Հարգելի ´ հայրենակիցներ , Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1- ի կապակցությամբ : Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին: Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և հենց այդ աշխատողի միտքն ու ձեռքն են ստեղծում նոր արժեքներ: Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր գյուղում արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ վաստակի հնարավորություններն աճեն, իսկ դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն: Սիրելի հայրենակիցներ, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ի հեճուկս ցանկացած դժվարության` հայ աշխատավորը միշտ ... Մանրամասն
03.05.17 ՀՆԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԱՂԲԱՀԵՌԱՑՈՒՄ

Հնաբերդ համայնքում համայնքապետարանի ուժերով և հասարակական կարգով կազմակերպվել է աղբահանության և սանիտարական մաքրման միջոցառումներ համայնքը մաքուր և աղբից զերծ պահելու նպատակով:

1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Հնաբերդ

(095)607471

hnaberd.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՆԱԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner